Հայաստան 

Բակո Սահակյանն ու Վիգեն Սարգսյանը քննարկել են Արցախում Ցեղասպանության տարելիցի միջոցառումների ծրագիրը

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:


Քննարկվել են Արցախում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին նվիրված հարցեր: Շահագրգիռ մարմինների ղեկավարները ներկայացրել են համապատասխան տեղեկություններ նախատեսված ծրագրերի եւ դրանց իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:


Նախագահ Սահակյանը մեկ անգամ եւս ընդգծել է բոլոր միջոցառումների պատշաճ իրականացման հրամայականը` այս ուղղությամբ տալով մի շարք հանձարարականներ:

Նույն շարքից