Հայաստան 

Տիգրան Կարապետյանը մասնակցելու է փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին

analitik.am

Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը անպայման մասնակցելու է փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքին: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Կարապետյանը՝ կանխատեսելով, որ կլինի լեփ-լեցուն հանրահավաք, կգան մարդիկ, ովքեր չէին եկել եւ իշխանությունը կտեսնի ինչ արձագանք է տալիս ժողովուրդը հնչող ելույթներին:


Նա նշեց, որ առկա հակամարտությունը ՀՀԿ-ին որեւէ օգուտ չի տա, եւ ՀՀԿ-ականների գործողությունների պատճառն այն է, որ նրանք վտանգ են զգացել ԲՀԿ-ից:


Տիգրան Կարապետյանն ասաց, որ նախագահին վայել չէր նման ելույթը: «Ասում են՝ Ծառուկյանը հարկեր չի մուծում, նո՞ր իմացան, կամ իրենցից ո՞ր մեկն է մուծում։ Ասում է՝՝ Ծառուկյանը մեծ կամ փոքր բարերարություններ արել է, իսկ իշխանությունն ի՞նչ ա արել, թեկուզ չոփ արելա՞»,- նշեց նա։ ԺԿ ղեկավարի խոսքով՝ բոլորն էլ գիտեն, թե ոնց է ստեղծվել ԲՀԿ-ն, այդտեղ տարբեր հոսանքներ կան, բայց ինքը նկատել է, որ մարդիկ համակրում են ԲՀԿ-ին, հատկապես՝ Գագիկ Ծառուկյանին: 

Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ մեծ քննարկումների արժանացած երեկվա ելույթին՝  Տիգրան Կարապետյանն ասաց, որ Կրթության եւ գիտության նախարարը մակարդակից էր խոսում, բայց իր խոսքի մեջ արդյոք առկա էր մակարդակ: «Ծառուկյանի՝ բառերն իրար կապելուց էր խոսում, թե Աշոտյանը, թե Շարմազանովը ժամանակին ԱԼՄ-ի շոուներին հյուր են եղել որպես ուսխորհրդի նախագահ ու ես տեսել եմ, թե ինչպես էին փորձում երկու բառ կպցնել»:


Տիգրան Կարապետյանը նշեց նաեւ, որ ինքը որեւէ ակնկալիք չունի, ոչ պաշտոն է ուզում, ոչ էլ ԱԼՄ-ն է ուզում, այս տարի նա 70 տարեկան է դառնում, լավ կյանք է ունեցել, ամեն ինչ տեսել է եւ գոհ է:

Նույն շարքից