Հայաստան 

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանությունը

analitik.am

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հանդես է եկել Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանության վերաբերյալ մեկնաբանությամբ:


Տիգրան Բալայանը նշել է.

 

«Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին:

 

Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»։ 

Նույն շարքից