Հայաստան 

Մենք նույն նավի մեջ ենք. Խոսրով Հարությունյան

Այսօր լրագրողների հետ հարց-պատասխանի ժամանակ analitik.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում շրջանառվող այն տեսակետներին, որ ԲՀԿ-ՀՀԿ պատերազմը փոխկապակցված խաղ է. « Նախ ես մերժում եմ «պատերազմ» թեզը: Ոչ մի պատերազմ էլ չկա. ոչ մեկ ոչ մեկին մարտահրավեր չի նետել, ոչ էլ՝ մարտի հրավեր է ընդունվել: Ես պատերազմ չեմ տեսնում այստեղ: Կա միջկուսակցական լարվածություն, բայց ոչ ավելին: Կրկնում եմ դրա համար. խորապես համոզված եմ՝ եթե մենք բոլորս մտահոգվենք մեր երկրի ապագայով , վաղվա օրով և միջազգային շրջանակներում մեր երկրի հեղինակությամբ, ապա պետք է հետևենք միմյանց հետ անդամակցելու, իրար բան ասելու, բանակցելու, խորհրդակցելու ռեալ հնարավորությունից, որը մենք ունենք»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:

Թե ինչպես կհանգուցալուծվեն գործընթացները և, առհասարակ, ստեղծված իրավիճակից որն է ելքը, պարոն Հարությունյանն ասաց.« Ելքը քաղաքական բանակցությունների և կոնսուլտացիների մեջ է: Վերջապես, մենք նույն նավի մեջ ենք: Ընդունում եմ ցանկացած հավաքներ՝ ցույցեր, երթեր, շքերթներ, արեք ինչ ուզում եք, բայց եթե միտինգի կամ ցույցի նպատակը բռնությունն է՝ չի լինելու դա: Հիմա մենք տեսնում ենք նման զարգացումների վտանգ. արժի՞ այդ մասին խոսալը, ասում ենք՝ այո, թող քաղաքացին այս ամենի մասին լսի, ընտրություն կատարի: Իսկ մենք պարտավոր ենք այդ մասին հնչեցնել: Անհրաժեշտ է ստեղծել հանրային կարծիք, որի հետ իշխանությունները պետք է հաշվի նստեն…»

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից