Հայաստան 

Նաիրիտցիները կրկին կառավարության շենքի առջև են

Երևանի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել են ՀՀ կառավարության շենքի առջև և պահանջում են իրենց նամակի պատասխանը:  Գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշեց, որ իրենք դժգոհ են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի պատասխան նամակից: Հարությունյանի խոսքով՝ իրենք պահանջում են իրենց աշխատավարձերը և շարունակելու են բողոքի ակցիաները:


ՀՀ կառավարության նամակների և դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը մոտեցավ նաիրիտցիներին և խնդրեց մինչև ուրբաթ ժամանակ տալ՝ նամակին պատասխանելու համար: Նաիրիտցիները համաձայնեցին այդ խնդրանքին, սակայն դեռևս կառավարության շենքի մոտ են:


Նախորդ շաբաթ Երվանդ Զախարյանը հանդիպել են նաիրիտցիներին և խոստացել փետրվարին վճարել ևս մեկ ամսվա աշխատավարձ: Այնուհետև պայմանավորվածություն էր ձեռք բերվել վաճառել գործարանի անպիտան գույքը, որից ստացված մջոցները կուղղվեն աշխատավարձերի վճարմանը: Նաիրիտցիները պահանջում են նաև, որպեսզի քայլեր ձեռնարկվեն՝ գործարանը վերագործարկելու համար: Աշխատակիցներին գործարանի պարտքը կազմում է 15 մլն դոլար:

Նույն շարքից