Հայաստան 

ԲՀԿ-ականները հնարավոր է հացադուլ անեն. Միքայել Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության արտահերթ նիստն արդեն ավարտվել է. «Տարբեր տակտիկական հարցեր են քննարկվել, կախված դեպքերի զարգացումից՝ կարող են լինել պիկետներ, նստացույցեր, հացադուլներ,  մենք դեպքերի զարգացման բոլոր սցենարներին պատրաստ ենք»,-ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Չի բացառված, որ Գագիկ Ծառուկյանի մանդատից զրկելու դեպքում ԲՀԿ-ականները նստացույց եւ հացադուլ անեն:

 


 


Միքայել Մելքումյանն ասաց, որ այլ անձինք չեն դիմել ԲՀԿ-ից դուրս գալու համար: Իսկ թե ինչպես է գնահատում Արագած Ախոյանի ԲՀԿ-ն լքելը, պատգամավորն ասաց, որ մարդու վարքագիծը պետք է լինի շիտակ, հանրությանը համար տեսանելի, թափանցիկ: «Ես անձամբ գտնում եմ՝ ամեն քամի երբ փչում է, մարդը իր թիմին հրաժեշտ է տալիս, դա լավ երեւյթ չէ, վատ երեւոյթ ւէ, մենք քաղաքական գործիչներ ենք, պետք է քաղաքական ռիսկերը գնահատենք, ամեն բան մարդու համար է»,-ասաց Միքայել Մելքումյանը:


Ի դեպ, ԲՀԿ խմբակցության նիստը վարել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարեւոր հանդիպում ուներ:

Նույն շարքից