Հայաստան 

Եռյակի հանրահավաքը կարող է անհեթեթ լինել. Վահրամ Բաղդասարյան

Փետրվարի 20-ին ոչ իշխանական եռյակի հանրահավաքը կարող է անհեթեթ լինել, եթե նախորդի պես ավարտվի տարաձայնություններով եւ անեկդոտներով։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։


Ուստի, ըստ նրա, պետք է անհանգստանան ոչ թե իշխանությունները, այլ ինքը եռյակը, թե ինչ նոր բան է նա ասելու հրապարակում։ «Եթե մարդիկ բարձրանում են հարթակ, որտեղից ամեն մեկն իր կարծիքն է հայտնում եւ ընդհանուր հայտարարի չեն գալիս, իսկ հետո անցնում են անեկդոտների, դա ուղղակի անհեթեթ է»,-  հավելել է Բաղդասարյանը։


Նրա խոսքով՝ պատահական չէ, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատում էր միայն իշխանություններին, իսկ հիմա նաեւ՝ «Բարգավաճ Հայաստանին»՝ կոչ անելով նրանց գործել։  «Մնում է միայն, որ Գագիկ Ծառուկյանը հասկանա, թե ինչ է կատարվում եւ ինչի են նրան դրդում»,- եզրակացրել է Վահրամ Բաղդասարյանը։

Նույն շարքից