Հայաստան 

Կիսում ենք Գյումրիում տեղի ունեցած ողբերգության ձեր ցավը. Ուսուպաշվիլի

Վրաստանը միշտ եղել է հայ ժողովրդի կողքին։ Այդպես եղել է եւ այդպես էլ կմնա։ Այս մասին փետրվարի 16-ին Երեւանում իր հայ գործընկեր Գալուստ Սահակյանի հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին։ Նրա խոսքով՝ վրաց եւ հայ ժողովուրդները դարեդար կողք կողի պայքարել են իրենց ազատության համար եւ հիմա էլ միասնական կմնան։ «Մենք հիմա էլ ձեր կողքին ենք ու կիսում ենք Գյումրիում տեղի ունեցած ողբերգության ձեր ցավը»,- հավելել է նա (ֆոտոռեպորտաժ)։


Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամ, ծանր վիրավորվել 7 ամսեկան Սերյոժան: Վերջինս էլ մահացել էր դեպքից 1 շաբաթ անց՝ մի քանի վիրահատություն տանելուց հետո։ Սպանության մեղադրանքով ձերբակալվել էր  ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:


Պերմյակով հանդեպ հարուցվել է 2 քրեական գործ։ Ռուսական կողմը քրեական գործ է հարուցել «դասալքություն» եւ «սպանություն» հոդվածներով։ Սպանության գործով գործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում։

Նույն շարքից