Հայաստան 

ԲՀԿ-ն լքեցին ևս երկու պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել եւս 2 պատգամավոր: Մեր ունեցած տեղեկություններով՝ խմբակցությունից դուրս գալու եւ որպես անկախ պատգամավոր գործունեություն ծավալելու մասին դիմում է ներկայացրել Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) եւ Հարություն Ղարագյոզյանը (Կարամել Հարութ): Պատգամավորները չեն պատասխանում հեռախոսազանգերին:



ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատգամավորներից ստացել է գրություններ.


1. ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է՝ որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:


2. ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունն ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, այնպես էլ ՀՀ ԱԺ նույնանուն խմբակցությունից: Պատգամավորը ԱԺ նախագահին տեղեկացրել է նաեւ, որ այսուհետ իր գործունեությունն Ազգային ժողովում կշարունակի որպես անկախ պատգամավոր:


Նշենք, որ երեկ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու ու որպես անկախ պատգամավոր իրենց գործունեությունը շարունակելու մասին դիմում էին ներկայացրել Արագած Ախոյանն ու Կարո Կարապետյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Նույն շարքից