Տնտեսություն Քաղաքականություն 

Հայաստանն ու Իրանը օդային փոխադրումների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

analitik.am

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների միջև մայիսի 22-ին ստորագրվել է օդային փոխադրումների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ինչպես analitik.am- ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և ԻԻՀ քաղաքացիական ավիացիայի կազմակերպության իրավաբանական և միջազգային հարցերի վարչության պետ Մոհամմադ Սաիդ Շարաֆին:

 

 

Հուշագրով նախատեսված է վերացնել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում գործող թռիչքների հաճախականության, սպասարկվող երթուղիների և տարողության սահմանափակումները:  Այսպիսով, երկու երկրների ավիաընկերությունների համար կստեղծվի բարենպաստ, ազատ մրցակցային միջավայր և ավիացիոն փոխհարաբերությունները խորացնելու լայն հնարավորություն: 

 

 

Ստորագրման արարողությանը ներկա են եղել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, դեսպանության առաջին քարտուղար Ռեզա Մոսթաֆային, ԻԻՀ քաղաքացիական ավիացիայի կազմակերպության Միջազգային օդային համաձայնագրերի ավագ փորձագետ Մեհդի Զանդը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի ոլորտում բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները:

 

Նույն շարքից