Հայաստան 

ՀՀ ՊՆ փոխնախարարը Ամստերդամում մասնակցել է ՄԱԿ-ի համաժողովի

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր Ամստերդամում մասնակցել է «Խաղաղության և պաշտպանության ապահովում. ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների միատեղման զորություն» թեմայով եվրոպական տարածաշրջանային համաժողովին:


 

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։


Համաժողովի ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին եվրոպական երկրների աջակցության ապահովմանն առնչվող հարցեր: Հայկական կողմը ներկայացրել է իր աջակցությունը և պատրաստակամությունը հնարավորությունների սահմաններում աջակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին:


Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել նաև Նիդեռլանդների գործընկերների հետ և քննարկել Հայաստան-Նիդերլանդներ պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Նույն շարքից