Հայաստան 

ԱՄՆ նորանշանակ դեսպանն այցելել է ՊՆ (լուսանկարներ)

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:


ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Սեյրան Օհանյանը շնորհավորել է դեսպան Միլսին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում:


Դեսպան Միլսն իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանումը եւ հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում այն ավելի մեծ առաջընթաց կարձանագրի:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նույն շարքից