Քիչ առաջ Հայաստանի նախագահի նստավայրում կայացել է նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշել է, որ հանդիպումը կայացել է ՀՅԴ-ի նախաձեռնությամբ։
Սակայն, երեկ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ժամանել է Հայաստան ՛՛լուծելու՛՛ ՀՀ-ում առկա ներքաղաքական լարվածությունը:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն երեկ կայացել է հանդիպում Սամվել Կարապետյանի, Աղվան Հովսեփյանի և Սամվել Ալեքսանյանի միջև, որի արդյունքում որոշվել է ՀՅԴ-ի միջնորդությամբ կազմակերպել Ծառուկյան-Սարգսյան հանդիպումը: