Հայաստան 

Պատգամավոր Գրիգորի Մարգարյանը չի անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ուստի չէր կարող դադարեցնել անդամությունը. Արսեն Բաբայան

 

Հարգելի լրագրողներ,

Երեկ ՖԲ-ում լուր հրապարակեցի, որ ԱԺ նախագահը ստացել է գրություն, որով ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին: Ներկայացված տեղեկանքում տեղ էր գտել վրիպակ, թե պատգամավորը դադարեցրել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իր անդամությունը:

Հայտնում եմ, որ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը չի անդամակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ուստի չէր կարող դադարեցնել անդամությունը: Վրիպումը թույլ է տրվել իմ կողմից:

 

Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար:

ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի գրառումը

 

 

 

Նույն շարքից