Տնտեսություն Քաղաքականություն 

Ծրագրային բյուջետավորման վերլուծական գործիքների կիրառման վերաբերյալ քննարկում ԱԺ հանձնաժողովում

analitik.am

Մայիսի 23-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ կազմակերպել էր մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման հայեցակարգի իրականացման շրջանակներում ծրագրային բյուջետավորման վերլուծական գործիքների կիրառման վերաբերյալ թեմատիկ աշխատանքային քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակիցներ, միջազգային կառույցների փորձագետներ:

 

Բացման խոսքում ԳՄՀ ընկերության «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդական Հովհաննես Մարգարյանցը նշեց, որ մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման հայեցակարգը մշակվել եւ իրականացվում է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ: Պարոն Մարգարյանցը տեղեկացրեց, որ հայեցակարգային դրույթների համաձայն՝ նմանատիպ քննարկումների շարքը նախատեսվում է անցկացնել տարեկան երկու անգամ՝ կառավարության կողմից բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելուց առաջ եւ կառավարության կողմից տարեկան բյուջեի մասին օրենքի նախագիծը խորհրդարան ներկայացնելուց առաջ: Ծրագրի խորհրդականը նշեց, որ ԳՄՀԸ օժանդակության նպատակն է հանրային ֆինանսների կառավարման ոլորտում նպաստել օրենսդարական վերահսկողության կարողությունների զարգացմանը:

 

«Ծրագրային բյուջետավորման բարեփոխումները Հայաստանում. վերլուծական գործիքակազմ» թեմայով ելույթ ունեցավ ԳՄՀԸ-ի ՀՖԿՀԿ ծրագրի փորձագետ Սուրեն Պողոսյանը: Նա ներկաներին ներկայացրեց ԾԲ համակարգում օգտագործվող վերլուծական գործիքները, այն է՝ ոլորտի քաղաքականության, քաղաքականություն-բյուջե, ծրագրի կառուցվածքի, արդյունքի ծախսերի ու կատարողականի վերլուծությունները եւ այլն: Փորձագետը նաեւ խոսեց Հայաստանում իրականացված նման վերլուծությունների կոնկրետ օրինակների մասին, կարեւորեց ԾԲ համակարգում աշխատանքային գործիքների կիրառելիությունը եւ օգտակարությունը: 

Նույն շարքից