«Այսօր, եթե հետ ենք նայում, շատ կարեւոր էր հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որում երեւաց նախկին նախագահի խոսք: Եվ շատ կարեւոր էր, որ այդ խոսքը ցույց էր տալիս, որ ինքը մտահոգված է պետության անվտանգությամբ, Արցախի հարցով եւ Հայաստանին ուղղված մարտահրավերներով»,- այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Ըստ նրա, երկրորդ նախագահի վերջին հորդորն ազդել է նաեւ իշխանությունների վրա` չնայած իշխանությունները վերջին օրերին փորձեցին ինչ-որ քայլեր անել:
Արամ Հարությունյանի համոզմամբ, այս գիշեր կայացած Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման եւ հնարավոր «հաշտեցման» գործում ամենակարեւոր դերակատարությունն ունեցել է Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույց հորդորը, այլ ոչ թե՝ Մոսկվայից Կարապետյանների գալը: