Հայաստան 

ՀՀ նախարարների հայտարարագրած դրամական միջոցները

ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2014 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը։

 

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը իր պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 1 մլրդ 214 մլն 600 հազ. դրամ (269,000,000 դրամ, 1,970,000 դոլար)։ Գագիկ Խաչատրյանի կինը՝ Լաուրա Եփրեմյանը, հայտարարագրել`  շուրջ 1, 5 մլրդ դրամ (180 մլն դրամ, 2 մլն 745 000 դոլար)։


Երկրորդը  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն է: Տեղեկանքի համաձայն ունի  1 մլրդ 184 մլն դրամ։  Նախարարի կինը՝ Ալիսա Գրիգորյանը, ըստ 2013թ-ի հայտարարագրի՝ ունի 300 մլն 630 հազ. դրամ։


 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը 2014թ-ի համար հայտարարագիր չի ներկայացրել, բայց ըստ 2013թ-ի հայտարարագրի՝ ունի  շուրջ 580 մլն դրամ։ Բեգլարյանի կինը՝ Նունե Նիկոլյանը, հայտարարագրել է շուրջ 33 մլն 700 հազ. դրամ։


Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է շուրջ 359 մլն դրամ։


ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ըստ տեղեկանքի,  ունի  254 մլն դրամ։


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝   շուրջ 51 մլն դրամ:


Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝  ընդհանուր 37 մլն դրամ։


Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել  է շուրջ 35 մլն դրամ։


 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  2014 թ-ին հայտարարագրել է 30 մլն  դրամ։


 10-րդ հորիզոնականում է Էներգետիկայի և բնական պաշարների Երվանդ Զախարյանը, ով պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 29 մլն 800 հազ. դրամ։


ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝  25 մլն  դրամ։


ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ շուրջ 22 մլն դրամ։


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2014-ի համար հայտարարագիր չի ներկայացրել, իսկ ըստ 2013թ-ի տեղեկանքի՝ նա հայտարարագրել է 18 մլն դրամ։

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ 16 մլն  դրամ։


Նույնքան էլ հայտարարագրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ 6,5 մլն դրամ, 20,000 դոլար։


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝  11 մլն դրամ։


ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է  11,5 մլն դրամ:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարագրել է 4 մլն դրամ։


Նախարարներից ամենից քիչ գումար հայտարարագրել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ 1,9 մլն դրամ։

 

Նույն շարքից