«Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ հրապարակից: Թեև նրա տեքստից չի կարելի եզրակացնել, թե ընդհանրապես դուրս է գալիս քաղաքականությունից, բայց միգուցե դա ժամանակի հարց է, որովհետև կտրուկ դուրս գալ չի կարող: Բայց նաև նկատելի է, որ ԲՀԿ-ն որոշում է ընդունել չլինել ռադիկալ ընդդիմադիր դաշտում: Փետրվարի 12-ի հայտարարությամբ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ում նոր լիդերի խնդիր դրեց»,- Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությանը և փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելուն:
Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանն այս ստեղծված իրավիճակում կամ պետք է առաջ գնար՝ կորցնելով շատ բան, կամ նահանջեր: