Հայաստան 

Չգնալ ազգությամբ հայ մարդու արյուն չթափելու ճանապարհով, դա չի նշանակում դադարեցնել պայքարը. ԲՀԿ խոսնակ

Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է, բայց ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխելու։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը։

 «Եթե մեկը մտածում է, թե մեկ օրում Հայաստանում վերացավ գործազրկությունը, դադարեց արտագաղթը, որ մարդու կյանքում որակ փոխվեց, վստահեցնում եմ, որ սխալվում են, խոսելով արտահերթ ընտրություններից հրաժարվելու մասին ասել է խոսնակը:

Ոչինչ չի փոխվել պայքարը շարունակվելու է, եւ խնդրում եմ, որ ոչ մեկը չկասկածի։ Չգնալ ազգությամբ հայ մարդու արյուն չթափելու ճանապարհով, դա չի նշանակում դադարեցնել պայքարը»։

Դիտարկմնանը, թե իշխանությունները կարող են անընդհատ չարտոնել հանրահավաքները, ինչ է անելու այդ դեպքում ԲՀԿ-ն, Ուրիխանյանը պատասխանել է. «Քաղաքական, ՀՀ օրենսդրությամբ սահմանված քայլեր։ Եթե մեկին թվում է, որ ԲՀԿ շարքում մնացած անձինք կարող է շեղվեն նրանից, ինչ հռչակված է, կարող են փոխել քաղաքական կուրսը, հայտարարությունները, չարաչար սխալվում եք։ Մենք ունենք քաղաքական այլ իրավիճակ, բայց դա չի նշանակում, որ մենք ունենալու ենք այլ քաղաքական կուրս»,- ասել է նա։

Նույն շարքից