Կոալիցիա մտնելը մեզ համար խնդիր չէ: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:Վերջինս հիշեցրեց, որ ՀՅԴ-ն իր կամքով է լքել կոալիցիան:
Նրա խոսքով, եթե մարդու մտքին միայն պաշտոն ունենալն է, նա կարող է հազար պատճառ բռնել այդ պաշտոնում մնալու համար:
«Ուրեմն, ինչ-որ սկզբունք ունի, չէ՞, որ դուրս է գալիս կոալիցիայից: Մենք 7 կետեր ենք հրապարակել եւ ասել ենք, որ եթե մենք տեսնենք, որ մեր առաջարկների իրականացման համար կա քաղաքական կամք, այո, մենք պատրաստ ենք մտնել կոալիցիա և այդ ուղղությամբ աշխատել, մեր լուման ունենալ»,- ասաց խմբակցության ղեկավարը: