Հայաստան 

Սամվել Կարապետյանի դերակատարումը չափազանցված է

ՀՀԿ-ԲՀԿ՝ ավելի շուտ Սարգսյան-Ծառուկյան հակամարտությունը այս օրերի ընթացքում կլանեց ՀՀ  հասարակության ողջ ուշադրությունը: Թեժ պահին, երբ ժողովուրդը հույսով լի սպասում էր Ծառուկյանի կողմից խոստացված իշխանափոխությանը, կայացավ Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը:

Մի կողմ թողնելով հուսալքությունը և այլն, փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս և ո՞ւմ միջորդությամբ կայացավ հանդիպումը: Հայաստանյան ողջ ԶԼՄ դաշտը ողողվեց, այսպես ասած, Սամվել Կարապետյանի գովքով: Վերջինս շտապեց գալ Հայաստան՝ բացառապես հայրենասիրական մղումներից ելնելով, ներքաղաքական կոնֆլիկտը լուծելու համար: Սամվել Կարապետյանի դերն այդ հանդիպման մեջ այնքան ուռճացվեց, որ մարդկանց ուշադրությունից լիովին վրիպես այն ճշմարտությունը, որ հանդիպումն իրականում կազմակերպել էր ՀՅԴ-ն: Այս ընթացքում ԶԼՄ-ներն ակամա լծվեցին Սամվել Կարապետյանի PR-ն անելու անշնորհակալ գործին:

 

Ինչպես հիշում ենք, հանդիպումից մեկ օր առաջ լուրեր տարածվեցին, որ Հայաստան է ժամանել Սամվել Կարապետյանը, այնուհետև նա ինքն ասաց, որ եկել է այստեղ Սարգսյան-Ծառուկյան կոնֆլիկտը կարգավորելու համար, և այլևս հնարավոր չեղավ վերահսկել ինֆորմացիոն տեղատարափը: Կայքերն ուղղակի թնդացրեցին Կարապետյանի անունը՝ ամբողջովին անտեսելով հանդիպման իրական նախաձեռնողներին:

Այս ամեն ինչն իհարկե նախապես մտածվել էր նույն Կարապետյանի կողմից, ով ուղղակի հարմար առիթը բաց չթողեց անվճար PR շահելու համար: Կարեն Կարապետյանն իր հերթին ամրապնդեց այդ PR-ի արդյունքները՝ ցուցարդելով  համեստության բարձրագույն աստիճան: 

Իսկ այն հարցերին, թե Սամվել Կարապետյանի ինչի՞ն է պետք քաղաքական ոլորտում երևալը, ի՞նչ նպատակներ են թաքնված այս ամենի ներքո, ինչի՞ համար նա նման շտապողականությամբ և այսպիսի մեթոդներով սեփական անձը PR արեց, կանդրադառնանք ավելի ուշ:

Նույն շարքից