Հայաստան 

Վարչապետը հանձնարարել է նվազեցնել նոտարական ծառայության վճարը

Այսօր ՀՀ կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին հաջորդ նիստին ներկայացնել նախագիծ՝ նոտարական ծառայությունների վճարը նվազեցնելու համար:

Նա սկզբում հետաքրքրվեց նախարարից, թե ներկայումս որքան արժե այդ ծառայությունը. նախարարը տեղեկացրեց՝ 12 հազ. դրամ:

Վարչապետը առաջարկել է, որ հաջորդ անգամ ներկայացնեն փոփոխությունները, նվազեցնեն ծառայության վճարը:

Նախարարն ասաց, թե կքննարկեն և վարչապետից ստացավ դիտողություն։

«Չքննարկել, է, ներկայացնել նվազեցումը»,-արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: Նախարարը պարզաբանեց, որ նկատի ուներ, որ կքննարկեն վարչապետի հետ:

Նույն շարքից