Հայաստան 

Վարչապետը նախարարներին հորդորել է կարդալ Վ. Հովհաննիսյանի «Մանդիլիոն»-ը

ՀՀ  վարչապետ  Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում կառավարության անդամներին գիրք է նվիրել՝  Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը:


Նա կարևորել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կառավարության անդամները ժամանակ գտնեն և ընթերցեն այդ գիրքը:


Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը ինտելեկտուալ դետեկտիվ է, վեպի գործողություններն ընդգրկում են տարբեր դարաշրջաններ՝ պատմական լայն համապատկերով, հայ ժողովրդի ու Արևելյան Միջագետքի պատմության փուլերը համադրվելով քրիստոնեության պատմության և այդ տարածքում քրիստոնյա ժողովուրդների անկախության ու գոյության պայքարի դրվագներին՝ զարգանում են իբրև ֆոն մեր ժամանակակիցների դարավոր առեղծվածի որոնման վտանգավոր և արկածալի գործողությունների համար»,- նշվում է գրքի նախաբանում։


Հիշեցնենք, որ փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:

Նույն շարքից