Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Նախագահին այլ բան չէր մնում անել, քան Ազգային ժողովից հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները, քանի որ Թուրքիան որևէ քայլ չարեց դրանք վավերացնելու համար: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ արձանագրությունները թեև չեն վավերացվել, սակայն ՀՀ-ն դիվանագիտական օգուտներ է քաղել: Մենք միջազգային հանրությանը ցույց ենք տվել, որ, չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, պատրաստ ենք գնալ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով:
Նրա խոսքով՝ հենց նույն միջազգային հանրությունն էլ տեսել է, որ արձանագրությունները ոչ թե Հայաստանը չի ցանկացել վավերացնել, այլ՝ Թուրքիան: