Հայաստան 

Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի. Իսկանդարյան

Հայաստանում ընդդիմություն ընդհանրապես գոյություն չունի, իսկ իշխանությունը` թույլ է, և այս երկուսի համադրությունը հանգեցնում է քաղաքական դաշտի և աշխարհում ամեն ինչի թույլ լեգիտիմությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին:


«Երբ թույլ է լեգիտիմությունը, հեշտ է գնել ցանկացած ռադիկալ հռետորաբանություն: Հայաստանյան քաղաքական գործիչները խոսում են, ելույթ են ունենում, ինչպես Ֆեյսբուք սոցիալական ցանցում, խորհրդարանականները խոսում են՝ ինչպես տաքսիստները: Այսպես ոչինչ հնարավոր չէ փոխել: Ոչ մի հեղափոխություն ոչ մի համակարգային փոփոխության չի հանգեցնի, քանի որ չի լինի հեղափոխություն, եթե նույնիսկ այն պատահի: Սա է հասարակության առանցքային խնդիրը»,- մեկնաբանեց Իսկանդարյանը:

 

Նա ներկայիս ուժերին, որոնք իրենց ընդդիմություն են հորջորջում՝ անվանեց մանկական, չզարգացած քաղաքական համակարգի ընդդիմություն, խոսքերի ընդդիմություն, այլ ոչ գործողությունների: 

Նույն շարքից