ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր՝ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, գրքեր է նվեր ստացել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանից: Դրանցից մեկը գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսեի աշխատությունն էր։
Այս մասին այսօր Կառավարության նիստի ավարտին լրագրողներին հայտարարել է նախարարը:
«Այսօր երեկոյան ես նվիրողներին կհրավիրեմ մեկ բաժակ սուրճի և այդ հաճելի մթնոլորտում կշփվեմ նրանց հետ»,- ասել է Աշոտյանը։