Հայաստան 

ԱԺ 6-րդ նստաշրջանի հիմնական միտումները. մոնիտորինգ

 

«ԱԺ օրենսդրական գործունեության մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում  «Մանդատ» հ/կ-ն իրականացրել է ԱԺ 6-րդ նստաշրջանի գործունեության դիտարկում, որի արդյունքները այսօր ներկայացվել են լրագրողներին:


6-րդ նստաշրջանի հիմնական յուրահատկությունն այն է, որ եղել է 7 արտահերթ նիստ, որոնցից  3-ը եղել են ոչ իշխանական ուժերի նախաձեռնությամբ և չեն հրավիրվել:


Ընդունվել է 133 օրենք և/կամ 46 օրենսդրական փաթեթում կատարված փոփոխություններ:


Բացակայությունների թվով տասնյակում են ԲՀԿ-ական ու ոչ միայն ԲՀԿ-ական պատգամավորներ: Գագիկ Ծառուկյանին հաջորդում են «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր 244, և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ 243 բացակայություններով: Ամենաշատ բացակայողների տասնյակում են նաև ԲՀԿ-ն լքած Կարո Կարապետյանը, Արագած Ախոյանը, հանրապետական Կարեն Կարապետյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը, «Հայ ազգային կոնգրեսից»՝ Ստեփան Դեմիրճյանը: Ամենաշատ ելույթներ ունեցող պատգամավորի «անվանակարգը» ևս չի փոխվում, և 6 նստաշրջան շարունակ դա ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն է: Ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է, ամենաշատ կողմ քվեարկածները՝ հանրապետականներ Հովհաննես Սահակյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը:


Օրինակ, ամենաշատ բացակայած պատգամավորներից է Հրանտ Բագրատյանը, բայց նա դասավանդում է, գործուղումների է լինում և ըստ Ալեքսանդր Արզումանյանի՝ դա անհարգելի բացակայություն չպետք է դիտարկել: Դա էլ է աշխատանք: Ըստ նրա, պետք է մի տարբերակ գտնել, որպեսզի երեւա, թե ով է գործուղման եղել, ով հենց այնպես է բացակայել:


«Հանրապետական» խմբակցությունն առաջատար է որպես ամենաշատ ելույթներ ունեցած և հարցեր բարձրացրած խմբակցություն, բայց երբ 70 հոգանոց «Հանրապետականի» 200 ելույթը համադրվում է 4 հոգանոց խմբակցության 50 ելույթի հետ, ստացվում է, որ հանրապետականները միջինը ունեցել են 1-1.5 ելույթ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը 15-20:


Միտումը, որ ավելի շատ օրինաստեղծ աշխատանքով զբաղվում է գործադիրը, քան օրենսդիրը, նույնպես պահպանվել է՝ աննշան շեղվելով հօգուտ ԱԺ-ի:

Ըստ եզրակացության՝ 6-րդ նստաշրջանին հանձնաժողով է ստացվել ընդամենը 1 դիմում-բողոք, ինչն էլ վկայում է, որ այս հանձնաժողովի նկատմամբ պակասել է ինչպես հանրային, այնպես էլ հենց պատգամավորների վստահությունը:

 

 

 

Նույն շարքից