Հայաստան 

«Ազատամարտիկների դաշինքը» հրավիրում է արտոնված հանրահավաքի

«Ազատամարտիկների դաշինքը» հայտարարություն է տարածել, որով բոլորին մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին հրավիրում է Ազատության հրապարակ տեղի ունենալիք արտոնված համաժողովրդական հանրահավաքին։


Հայտարարությունում ասվում է.

«Երեք քաղաքական ուժերի՝ փետրվարի 20-ին հայտարարված հանրահավաքի չարտոնված լինելու պատրվակով իշխանությունը հետապնդումներ սկսեց Համաժողովրդական շարժման ակտիվիստների, մասնավորապես, ԲՀԿ անդամների նկատմամբ: Ստեղծված իրավիճակը հանգեցրեց քաղաքական ուժերի կողմից հանրահավաքը չեղյալ հայտարարելուն:

«Ազատամարտիկների դաշինքը», համամիտ լինելով իր քաղաքական համախոհների որոշմանը, հորդորում է Դաշինքի անդամներին ու համակիրներին՝ ձեռնպահ մնալ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում նախապես հայտարարված հանրահավաքին մասնակցությունից:

«Ազատամարտիկների դաշինքը» բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ՝ մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին տեղի ունենալիք արտոնված համաժողովրդական հանրահավաքին, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ ընդդիմադիր ուժերի հետագա քայլերը:

Նույն շարքից