Հայաստան 

Հովիկ Աբրահամյանը փորձեց «բամփե՞լ» Հրայր Թովմասյանին

Վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանը սեփական վարկի բարձրացման լուրջ խնդիր ունի: Նա ամեն ինչ անում է՝ ցույց տալու համար, որ ամբողջովին տիրապետում է իրավիճակին և ունի ռեալ իշխանություն: Նա ինքնահաստատվում է անգամ սեփական կուսակիցներին ստորցնել, լռեցնել փորձելու գնով՝ ցույց տալու համար, որ իրավիճակի տերն ինքն է: Դրա վառ ապացույցներից մեկն այսօրվա կառավարության նիստի ժամանակ Աբրահամյանի հերթական ինքնահաստատման փորձն էր.

 


Ինչպես գիտենք, կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Ըստ կառավարության ներկայացրած նախագծի` խորհրդի կազմում պետք է ընդգրկված լինեն նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ:   Նախագիծը ներկայացնում էր  արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Վերջինս նշեց,  որ կառավարությունը գրավոր նամակ է ուղարկելու ԱԺ նախագահին, որպեսզի նա էլ դիմի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին` կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում անդամ ներկայացնելու համար: 

 


 ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նախագծի ներկայացման ժամանակ խոսք խնդրեց և նշեց, որ եթե ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները պետք է ընդգրկվեն խորհրդում, ավելի ճիշտ կլինի, որ կառավարությունը ոչ թե ԱԺ նախագահին դիմի, այլ հենց ընդդիմադիր խմբակցություններին:   Հովհաննես Մանուկյանը պնդեց, որ ինքն այլ կարծիքի է և նախագծում ներկայացված տարբերակն ավելի ճիշտ է:  


Հովիկ Աբրահամյանը նույնպես նշեց. «Ես էլ գտնում եմ, որ մենք ճիշտ ենք, որ պետք է դիմել ԱԺ նախագահին: Եվ, պարո'ն Թովմասյան, թեման փակեք արդեն»:

 

Նույն շարքից