Թեհրանը կարող է կրճատել նավթի և գազի մատակարարումներն ի պատասխան Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների խստացման, որը ձգտում է սահմանափակել իրանական միջուկային ծրագրի զարգացումը: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, գրում է korrespondent.net-ը:
«Գազն անհրաժեշտ է և՛ Եվրոպային, և՛ ողջ աշխարհին: Իրանը գործիք ունի, որը նա կարող է օգտագործել որպես պատժամիջոց, եթե դա անհրաժեշտ համարի»,- ասել է Խամենեին՝ երկրի շրջաններից մեկից ժամանած պատվիրակության առաջ ելույթ ունենալիս:
Նա նշել է, որ եթե դիմադրություն ցույց չտրվի Արևմուտքի ճնշմանը, ապա «միջուկային ծրագրի հարցում նոր սահմանափակումներ և նոր պատժամիջոցներ կսահմանվեն»:
Անցած շաբաթ Եվրամիությունը վերսկսել է Իրանի ազգային տանկերային ընկերության և իրանցի գործարար Հոսեին Գոլպարվարի դեմ պատժամիջոցների գործողությունը, ինչն էլ առիթ է դարձել Խամենեիի ելույթի համար: