«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն, այսօր՝ փետրվարի 19-ին, ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:
ՕԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական ներկայիս վիճակին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: