Տնտեսություն Քաղաքականություն 

Կառավարությունն «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ի համար մինչև 3 տարի ժամկետով հանում է ԱԱՀ-ն

analitik.am

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է ներդրումային ծրագրի շրջանակներում «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ–ի կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը: Ինչի մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:


ԱԱՀ-ն սահմանին վճարելը կհետաձգվի մինչև 2017 թվականի մայիսի 26-ը:

 

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության հիմնական ուղերձներից մեկն էլ սահմանին ԱԱՀ-ն հանելու գաղափարն էր, ինչի համար բյուջեին հարկավոր են լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

 

Կառավարությունը հանձնարարում է Էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Արմյանսկիյ ուրաժայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաս¬տանի Հանրա¬պետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիտորինգի համա¬կարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

 

Նույն շարքից