Հայաստան 

Փաշինյանի նախագծին կողմ քվեարկեց միայն Փոստանջյանը

Ինչպես տեղեկացրել ենք, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» իր նախագիծը:


Նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ես Սերժ Սարգսյանին ցանկանում եմ տեսնել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ տարիներ անց նրանց կայցելեն ուսանողները և նրանց կհարցնեն, թե ինչու երկիրը նման վատ օրի հասցրեց: Նրանք կհարցնեն, թե ինչու էին այսքան կուրացել այս իշխանությունը կրելով: Ուսանողներն էլ այդ ամենից կօգտվեն և նման բռնապետեր այլևս մեր ժողովուրդը չի ունենա»,- ասաց Փոստանջյանը:


Փոստանջյանին հակադարձեց ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Իր ելույթում հիշեցնելով «սուտ մատնություն» հոդվածի մասին և սպառնալով, որ իրենց իրավաբանները կարող են հակադարձ քայլեր նախաձեռնել:


 Նախագիծը հանձնաժողովը չընդունեց, հետևաբար՝ այն չի ընդգրկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում: Նախագծին կողմ քվեարկեց միայն Զ. Փոստանջյանը:

 

Նույն շարքից