Վերջին հայտնի իրադարձություններից հետո, ՀԱԿ-ի ղեկավար կազմից ամեն ինչ սպասում եմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է բավարար կամք ունենար հայտարարելու, որ դեռեւս 2 տարի առաջ իր հայտարարած բուրժուադեմոկրատական հեղափոխությունը ավարտվելու է «մեծարգո Սերժ Սարգսյանին» ուղղված բաց նամակով, ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Երբ մի անձը լիազորություն ունի որոշել 100 հազարների փոխարեն, միշտ ունենալու ենք այսպիսի ձախողումներ: Երբ կունենանք ընդդիմադիր ինստիտուցիոնալ համակարգ, որտեղ որոշումների կայացումը կախված չեն լինի 1-2 անձի քմահաճույքից կամ որոշումներից, կարող ենք հաջողություններ արձանագրել», անդրադառնալով ընդդիմության գործունեությանը, ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հաջողության հասնելու համար պետք է ունենալ ինստիտուցիոնալ ընդդիմություն: