Հայաստան 

Հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալները կդառնան ավելի թափանցիկ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տեղեկացնում է, որ սույն թվականիփետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով ընդլայնվել է հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալների շրջանակը:


Որոշման նախագիծը մշակել է Հանձնաժողովը, որի նպատակն էր հայտարարագրերի համակարգի թափանցիկության բարձրացումը՝ գործաքների վերաբերյալ տվյալները հասարականության հասանելի դարձնելու միջոցով:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2014 թվականի գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրերը կհրապարակայնացվեն սահմանված առավել թափանցիկ ձևաչափին համապատասխան՝ սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո (պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը): Հանձնաժողովին ներկայացված հայտարարագրերը ներկայումս գտնվումեն նույնականացման փուլում:

Նույն շարքից