Հայաստան 

Կարո Կարապետյանը զբաղված է ԲՀԿ-ից հեռանալու իր քայլը արդարացնելով

««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցությունից սեփական դիմումի համաձայն «դուրս գրված» և «անկախ» պատգամավոր դարձած Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, այս օրերին զբաղված է ԲՀԿ-ից հեռանալու իր քայլը արդարացնելու գործով: Որպես առնետավազքին մասնակցելու հիմնավորում նա պատճառաբանել է, որ ինքը թե' ԲՀԿ խմբակցությունում, թե' կուսակցությունում մշտապես ասել է, որ իր որդու վրա քրեական գործ կա հարուցված, և եթե իրեն նեղեն՝ դուրս կգա ԲՀԿ-ից:

 

«Իմ տերն ո՞վ ա», մտահոգված ասել է նա: Հիշեցնենք, որ պատգամավորի որդին՝ Վարդան Կարապետյանը, 2013 թվականի մարտի 4-ին հայտնվել էր սկանդալային պատմության մեջ: Վերջինս, վարելով «Բենթլի Կոնտինենտալ 6. 0» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան, մեկ այլ՝ «Տոյոտա Պռադո» մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենայի ուղեկցությամբ, խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները: Ոստիկանները երկար ժամանակ հետապնղելուց հետո միայն կարողացել էին շուրջկալի արդյունքում բերման ենթարկել նրանց»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից