Հայաստան 

Ո՞ւմ նկատի ունի Տեր-Պետրոսյանը «ԲՀԿ-ի խառնակիչների փոքրիկ խմբակ» ասելով

«Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, ՀԱԿ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև եղել է պայմանավորվածություն, որ «իշխանափոխությունից հետո» Ծառուկյանը պետք է դառնա նախագահ, Տեր-Պետրոսյանը՝ Աժ նախագահ:

 

Երեկ մենք տեղեկացանք նաև, թե ո՞ւմ նկատի ունի Տեր-Պետրոսյանը իր «Սրտիս պարտքը» վերնագրված հողվածում գրելով «ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների փոքրիկ խմբակ»: Մեր աղբյուրների պնդմամբ, «խմբակի» անդամները ԱԺ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանն ու Ստեփան Մարգարյանն են, ինչպես նաև «7օր» կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյանը և «zham.am» կայքի խմբագիր Երվանդ Բոզոյանը»,–գրում է  «Հայկական ժամանակ» թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից