ԲՀԿ խմբակցությունը լքել է նաև Հրազդանից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ. Հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»: