Հայաստան 

Ուզում եմ շնորհավորել այս պահին hայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մեր զինվորներին. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Ձեզնից յուրաքանչյուրը` հողի մշակ թե բանվոր, շինարար թե ուսուցիչ, բժիշկ թե գիտաշխատող, հայրենիքի պաշտպան է, նույնիսկ այն փոքրիկ մանուկը, որ այսօր ծնվել է մեր այս հինավուրց հողի վրա եւ վաղը պետք է հասակ առնի ու տեր կանգնի իր երկրին:



Ես առանձնակի ջերմությամբ եմ ուզում շնորհավորել այս պահին hայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մեր զինվորներին, բոլոր նրանց, ովքեր ամուր ու անսասան են պահում հարազատ Արցախի սահմանները` չխնայելով նույնիսկ սեփական կյանքը: Աչքի առաջ ունենալով հերոս պապերի ու հայրերի օրինակը եւ շարունակելով նրանց սուրբ գործը` նրանք արդեն հիմա իրենց քաջագործությամբ ու սխրանքով գրում եմ մեր նորօրյա պատմության հաղթական էջերը: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:



Թանկագի՛ն արցախցիներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»:

Նշենք, որ փետրվարի 23-ը Խորհրդային Միությունում նշվում է 1922-ի թվականից, որպես Կարմիր բանակի օր: Այժմ այդ տոնը նշում են Ռուսաստանում (կոչվում է Հայրենիքի պաշտպանի օր), Տաջիկստանում եւ Ղրղզստանում:

Հայաստանում բանակի օրը նշվում է հունվարի 28-ին:

Նույն շարքից