Հայաստան 

Աբրահամ Մանուկյանը դուրս չի գա ԲՀԿ խմբակցությունից

 

Ինչպես տեղեկացրել ենք, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ՀՀ ԱԺ այսօրվա նիստի սկզբում հայտարարեց, որ իրենք բոյկոտում են այս քառօրյան ու լքում դահլիճը:


ԲՀԿ-ն այսօր խմբակցության նիստ է անցկացրել:  Բոյկոտի մասին հայտարարությունից հետո պատգամավորները որևէ մեկնաբանությամբ հանդես չեկան:


Միայն խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասաց, որ իրենք հավաքվել են  «երջանիկ ճամբարում», իսկ  Աբրահամ Մանուկյանն էլ ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է լքի խմբակցությունը՝  ասաց, որ բացառվում է:

 

Նույն շարքից