ՀՀ ԱԺ այսօրվա նիստին քվեարկության դրվեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագիծը: Այն մերժվեց՝ 4 կողմ, 68 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Մինչ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թեև «Քաղաքացիական պայմանագիր միավորումը» հաշիվ է տալիս իրեն, որ օրակարգ մտնելու շանս չունի, բայց այն մտնելու է ներքաղաքական կյանքի օրակարգ և իրենց խնդիրն է լինելու ստեղծել այնպիսի պայմաններ, որ Սերժ Սարգսյանին առաջադրվող մեղադրանքները դատական ընթացք ստանան:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հորդորեց ընդունել նախագիծը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հատարարեց, թե Սերժ Սարգսյանի պաշտոնանկության բոլոր հիմքերն առկա են, բայց այդ գործընթացները չի կարելի անլրջացնել տարբեր հայտարարություններով: Նրա խոսքով՝ Ն.Փաշինյանն աբողջովին շեղվել է 2011թ. նոյեմբերի 15-ի հանրահավաքում Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հռչակագրից, իսկ ներկայացված նման թույլ փաստաթղթին աջակցելը կնշանակեր աջակցել Սերժ Սարգսյանին: