Analitik.am-ի հարցին՝ թե ինչ կարելի է սպասել մարտի 1-ին ՀԱԿ-ի կողմից հրավիրված հանրահավաքից, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Մարտի 1-ի հանրահավաքից ես որևէ սպասելիքներ չունեմ, եթե կան մարդիկ, որ որևէ ակնկալիք ունեն՝ նորից խժդժություններ, նորից իրարանցում մտցնելու, այդ մարդկանց մասին գնահատական ես կտամ մարտի 2-ին»: Գագիկ Ծառուկյանի հանրահավաքը չեղյալ համարելու առնչությամբ էլ ասաց, որ այդ շարժումը ոչ մի լավ բանի չէր բերելու և բազմաթիվ օրինակներ ունենք, Ուկրաինայի մայդանը և այլն, գիտենք թե դրանց հետևանքը ինչ է լինում:Այն ինչ որոշեց ԲՀԿ քաղխորհուրդը՝ ճիշտ էր և մտածված:
«Մարդիկ սառը դատեցին՝ և՛ խորհրդարանը, և ընդդիմությունը»: Անդրադառնալով ԲՀԿ-ի բոյկոտին , պարոն Բաղդասարյանն ասաց, որ դա մարտավարություն է և յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մարտավարությունը, և ոչ ոք ոք իրավունք չունի մեղադրել նրանց այդ քայլի համար: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը պատասխանելով analitik.am-ի հարցին՝ արդյոք առանց Գագիկ Ծառուկյանի դժվար չի՞ լինի շարունակել պայքարը, ասաց որ շատ դժվար է լինելու.«Ինչքան շատ ռեսուրս ունենանք պայքարելու ներկա ռեժիմի դեմ, այնքան լավ, ինչքան քիչ՝ այնքան վատ: Բայց ես չգիտեմ՝ ինչ կլինի ԲՀԿ-ի հետ: ԲՀԿ-ն դեռ պետք է կողմնորոշվի, և հնարավոր է՝ դեռ շարունակի պայքարը»:
Հասմիկ Մովսիսյան