ՀԱԿ-ը չի հայտարարում ԲՀԿ-ի հետ իր համագործակցությունը դադարեցնելու մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կորոշի ԲՀԿ-ն, իսկ այդ մասին կարող են ասել միայն Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմը»,- ասաց Լ.Զուրաբյանը: