Հայաստան 

Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին ԱԺ որոշման նախագծին կողմ քվեարկեց 4 հոգի

Սերժ Սարգսյանին  պաշտոնանկ անելու մասին ԱԺ որոշման նախագիծը նստաշրջանի օրակարգ ներառելու մասին քվեարկության դրվեց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Կողմ քվեարկեցին միայն Ալեքսանդր Արզումանյանը, Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագիծը մի քանի ամիս շրջանառության մեջ է եղել և ոչ մի առաջարկություն չի ստացվել, ուստի ինքն այն դնում է քվեարկության:

4 «կողմ», 68 «դեմ», 0 «ձեռնպահ»- նախագիծը օրակարգում ներառելու քվեարկության պատկերն այսպիսինն էր:

Նույն շարքից