Հայաստան 

Շատերն են աթոռ ուզում, մանավանդ երբ նստած են եղել այդ աթոռների վրա. Հայկ Բաբուխանյանը՝ Լևոն Զուրաբյանին

 

«Անմեղ հրեշտակների նման կանգնել եք էս ամբիոնում, խոսում եք: Կարծես թե նոր ենք եկել Հայաստան, չգիտենք թե ինչ եք արել: Կոռուպցիայից, արտագաղթից, աղքատությունից խոսում են մարդիկ, որոնք երկիրը բերեցին էս վիճակին: Կերան, թալանեցին, 40 տարով երկիրը հետ ընկավ իր տնտեսությունից:Կա՛մ հիշողության հետ խնդիր ունեք, կա՛մ քաղաքականությունից բան չեք հասկանում, գուցե չարժե՞ր քաղաքական դաշտ մտնել…

 


«Պարզ բան է շատերն են աթոռ ուզում, մանավանդ երբ նստած են եղել  այդ աթոռների վրա»,-ասաց Հայկ Բաբուխանյանը՝ հավելելով, որ ժողովուրդը շատ լավ գիտի ՀՀՇ-ականները արդար էին թե ոչ: 



Ի՞նչն է շատ՝ ընդդիմադիր հեռուստաալիքները:Քանի՞ հատ հեռուսատալիք ունի իշխանությունը»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի այս խոսքերն, անկասկած , ուղղված էին հատկապես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ով այսօր, ԱԺ նիստի հենց սկզբից խոսում էր վերոնշյալ խնդիրների շուրջ՝ կոշտ գնահատականներ հնչեցնելով իշխանությունների գործունեության ուղղությամբ:

 

 

 

Նույն շարքից