Հայաստան 

Այսօրվա նիստում գլխավոր թիրախը Զուրաբյանն էր

«Եթե դուք այստեղ չեք կարողանում միավորվել ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու հարցում, էլ ե՞րբ պետք է միավորվեք և որտե՞ղ: Ընդդիմությունը իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում: Սկի ձեր ֆրակցիային չի հետաքրքում, թե ինչ նախագիծ եք բերել, երեք-չորս հոգի ընդամենը: Դուք հայտնվել եք ցայտնոտնի մեջ:Սա նշանակում է, որ դուք այստեղ անելիք չունեք»,-իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


«Ընդդիմությունը պետք է այլ տեսլական ունենա, Դուք տեսլական չունեք, պարոն Զուրաբյան: Դուք այստեղ հղումներ եք կատարում այլ երկրներին, ի՞նչ կապ ունի Հայաստանը այդ երկրների հետ..Մեկը նայելա՞ դրսից Հայաստանի քաղաքական կյանքին: Ո՞ւմ է հետաքրքիր: Դուք ինչո՞ւ եք համեմատվում նրանց հետ»,-դիմելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին, ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ իր թիրախը նույնիսկ ընդունակ չէ իր հասցեին քննադատություններ լսել:


Նա ասաց, որ այլընտրանքային տեսլական է պետք: «Դուք կոչ եք անում իշխանափոխություն լինի, բայց մինչև վերջ չեք գնում... լավ իմացեք, դուք էլ իշխանության հետ միասին պետք է հեռանաք, որովհետև ունեք ձեր մեղքի բաժինը:


Խոսրով Հարությունյանը, որի վիրավորանքը դեռ չէր անցել, հայտարարեց, որ, երևի, Զուրաբյանը ոչ միայն քաղաքական դաշտում խնդիրներ ունի, այլև մտավոր. «Հետո ի՞նչ ձեռնափայտով եք, դա ձեզ թույլ չի տալիս իմ մասին ինչ մտքներովդ անցնի, ասեք...Իմ եկամուտները, համենայնդեպս, գաղտնի չեն ճիշտ եք, բայց ա՛յ, Ձեր եկամուտները գաղտնի են հասարակության համար. ինչը մտածելու տեղիք է տալիս»

Նույն շարքից