Տնտեսություն Քաղաքականություն 

Կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղվարկերից ամենաշատն օգտվում են Արարատյան դաշտի բնակավայրերը

analitik.am

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերն ամենաշատը վերցնում են Արարատյան դաշտի բնակավայրերը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է   ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ սկզբունքով են տրվում այդ վարկերը և որ մարզերին որքան վարկ է տրամադրվում:

 

«Այնպես չէ, որ այս կամ այն մարզի համար հատուկ որոշվում է, թե որքան վարկ պետք է տալ: Բայց պետք է ասեմ, որ այդ վարկերից ամենաշատն օգտվում են Արարատյան դաշտի բնակավայրերը»,-  ասել է  նա:

Նույն շարքից