Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ նիստի մեկնարկին հայտարարել է, որ Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովը նիստ է գումարել և նախագահ ու քարտուղար է ընտրել: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ), քատուղար՝ Թեւան Պողոսյանը («Ժառանգություն»):
Գալուստ Սահակյանի նաեւ տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից: