Ըստ ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի` ԲՀԿ-ի Աժ-ում չգտնվելը խոսում է խորը ճգնաժամի մասին: «Ընդդիմության այս տկարությունը արագ ապաքինվող հիվանդություն չէ»,- ԱԺ այսօրվա նիստին նկատեց նա:
Տիկին Նաղդալյանի կարծիքով՝ ըննդիմություն չի նշանակում միայն ու միայն քննադատություն, նա պետք է հարցի լուծման տարբերակներ գտնի. «Մինչդեռ նա ունի հարցի միայն մեկ տարբերակ, այն է՝ դուք գնացեք, որպեսզի մենք գանք: Իսկ հանարպետականները չեն ուզում հեռանալ»:
Ըստ Նաղդալյանի` Հայաստանում տիրող տնտեսական ճգնաժամի պատճառով չպետք է ողբ ու լաց անել: «Որտե՞ղ են տնտեսության մեջ ներդրումներ լինում…»,- նման հարցադրում արեց նա՝ թվարկելով, թե որ երկրում տնտեսական ինչպիսի անկումներ են արձանագրվել՝ «հիմա էդ երկրները ի՞նչ անեն, զբաղվեն ողբո՞վ , թե՞ այդ խնդիրները լուծելու ուղիներ գտնեն»:
ԱԺ «Ժառանգության» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանն էլ հակադարձեց Նաղդալյանին, թե եթե հիվանդության մասին է խոսքն, ապա դա բոլորիս է վերաբերում. «Հիվանդ ենք բոլորս»: Ըստ Հակոբյանի՝ պետք է համարձակություն ունենալ և ասել, որ ՀՀ նախագահի ելույթը տեղին չէր, ինչը հակասում է ՀՀ սահմանդրությանը: «Դուք հավաքվեք ձեզ ձեռք առեք, բայց մարդիկ կան, որ ամեն ինչ հասկանում են և բավական է Աժ-ն կրկեսի վերածեք»,- ասաց նա:
Անդրադառնալով ԲՀԿ կուսակցության անդամներին պատկանող ընկերություններին, որտեղ իշխանություները ստուգումներ են անցկացրել, Հակոբյանն ասաց. «Ստացվում է, որ ԲՀԿ-ի կազմակերպությունները, բոլորը հյուրանոց ու բորդելնե՞ր են, որտեղ միայն մարմանվաճառներ են, իսկ երբ հաշտվեցին, չգիտես ինչու, այդ բորդելներում եղած մարմանվաճառները վերածվեցին ձյունանուշիկների: Այդ ինչպե՞ս եղավ»:
Իր խոսքի ընթացքում Ռուբեն Հակոբյանը նայեց Գալուստ Սահակյանի կողմը, ինչին ի պատասխան ԱԺ նախագահն արձագանքեց՝ «լավ չնայեցիր իմ կողմը հա˜, թե չէ՝ կասեի…»: