Հայաստան 

Իսկ առանց ԲՀԿ-ի չե՞ք կարող. Վահրամ Բաղդասարյանը՝ ՀԱԿ-ին

ԱԺ-ում քննարկման է դրվել պետական կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը, որը ներկայացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:


«Ընդդիմությունը, որը ԲՀԿ-ին համարում էր իր գործընկերը, հիմա վիրավորում է նրան: Այս երկու օրում ես արհամարհական վերաբերմունք եմ տեսնում ԲՀԿ-ի նկատմամբ. «Ձեզ թելադրում են, ձեզ վախեցնում են…»: Այդ քաղաքական ուժը երբեւէ նման բան չի հայտարարել: Դուք ինչո՞ւ եք անհանգստանում մի ուժի համար, որի հետ կապում էինք ձեր իղձերը: Իսկ առանց նրա ոչինչ չե՞ք կարող անել»,- մեկնաբանելով նախագիծն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:


Ըստ նրա՝ ՀԱԿ-ը չի կարողանում կառավարել, նույնիսկ, սեփական խմբակցությունը:

Նույն շարքից